16-ամյա տղան իրեն նետել է Կիևյան կամրջից և ողջ մնացել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Հարությունյանն ու Սամվել Դավթյանը:
Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենում է դեպքի վայր:
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերում, ապա տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: