17 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Վարդուհի Վարդանյանը
Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները:
2006 թվականին հենց այս օրը Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս երգչուհին մահացավ ավտովթարից: Անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին:
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն նրանք ստիպված են լինում ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսնյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով:
Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան – Մարտունի – Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում:
Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում: