Երգչուհի, երգահան Զեմֆիրան ասել է, որ տպավորված է Հայաստանով։
Զեմֆիրայի երևանյան առաջին մենահամերգը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում։
Երգչուհի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։
«Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց, կարծես, իմ լսարանն է լավագույնը)
և համերգի հաջորդ օրը Արարատը «բացվեց», լեռը տեսանելի դարձավ ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը դա հազվադեպ է պատահում։
հ.գ. ինչպե՞ս պատահեց, որ ես երբեք այստեղ չեմ եղել»,- ընդգծել է նա։