Հայտնի է դարձել, որ ողբերգությունը տեղի է ունեցել հեռավոր գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Կրասնոյարսկի երկրամասում գտնվող իրենց տանը՝ ծնողները պատրաստել էին տնական աղացած տավարի մսից կոտլետներ, որն ուտելուց հետո, իրենց 3-ամյա տղան մահացել է։
Ծնողները որոշել են երշիկ պատրաստել։ Երշիկի լցոնման մեջ եղած աղացած մսից էլեկտրական գրիլի վրա երկու կոտլետ են տապակել։
Դրանցից մեկը տվել են կրտսեր որդուն, ով խոհանոցում խաղում էր մանկական աթոռին։ Այն բանից հետո, երբ երեխան կերել է այն, նա գրեթե անմիջապես ունեցել է որովայնի ցավ:
Վախեցած ծնողները նրան տարել են գյուղական բժշկական կենտրոն։ Երեխան ավելի ու ավելի է վատացել: Բուժաշխատողը ուղղաթիռ է կանչել՝ նրան տեղի հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն ապարդյուն:
Դիահերձումից հետո էլ ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ։ Մնացած տավարի միսը, խոզի ճարպը և նիտրիտային աղը, որից պատրաստվել են կոտլետները, ուղարկվել են փորձաքննության։