«30 տարեկան եմ, արդեն 4 անգամ կռիվ եմ գնացել․ ուզում եմ երեխեքս էլ պատերազմ չտեսնեն» (Տեսանյութ)
Galatv.am-ը գրում է․ Որքա՞ն բան տեսած ու կոփված կլինի ընդամենը 30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը…Թերեւս շատ բան:
Բայց հիմա արցունքները հազիվ է խեղդում Էրիկը. Արցախից դուրս գալը, ամբողջ ճանապարհը դժոխային էր նրա համար: Թեեւ չի շտապել լքել հայրենիքը, ասում է՝ ուզում էի հնարավորինս «երկար» ապրել Ստեփանակերտում:
Ընտանիքի հետ հիմա Հայաստանում է: Հաստատակամորեն պնդում է՝ ոչ մի դեպքում չի լքելու Հայաստանը:
Տեսանյութը ստորև