30 րոպե էս խղճուկ զառիթափը չէի կարողանում բարձրանալ, մեքենաները սառույցի վրա պարում էին․ Արփի Հարությունյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Հարությունյանն իր էջում գրել է․
«Դավթաշեն վարչական շրջան , 30 րոպե էս խղճուկ զառիթափը չէի կարողանում բարձրանալ, մեքենաները սառույցի վրա պարում էին։ Նույնը՝ մարդիկ բակերում։
Բա ինչի՞ համար եք դուք ու մնացած վարչական շրջանների պատասխանատուները՝ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ի գլխավորությամբ։
Դե չեմ խոսում երեկոյան քաղաքային երթևեկության մասին. Կոմիտասի նման բանուկ պողոտան՝ սառած, վթարը վթարի հետևից։ Ու ոչ մի ձնամաքրող մեքենա։ Ոչ մի»։