Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «նիսսան» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:
Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր՝ որպես դասախոս նաև դաս էր տալիս սովորողներին, կոչումով ոստիկանության կամպիտան էր, և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից:
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, դեպքի վայր է ժամանում մեկ այլ մոտոցիկլավար, ապա, իմանալով, որ բախումը տեղի է ունեցել մոտոցիկլի և «GAZel»-ի միջև, սկսում է կոտրել «GAZel»-ի ձախ կողմի ապակիները:
Պարեկները նկատում են դա, նրան տեղում վնասազերծում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է: