4-ամյա երեխային առևանգել են և պահանջել թռիչք դեպի Թուրքիա
Առանց համարանիշների ավտոմեքենայով վարորդը, որի հետ եղել է 4-ամյա երեխա, ներխուժել է Համբուրգի օդանավակայան և հասել թռիչքուղու հատված։ Այս մասին գրում է Bild Sonntag թերթը։
Bild թերթն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդը, հավանաբար, էթնիկ թուրք է Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգից:
Նշվում է, որ տղամարդը ցանկանում է երեխայի հետ մեկնել Թուրքիա և դրա համար թռիչք է պահանջել։
Տղամարդը մորից գողացել է չորս տարեկան երեխային ու նրա հետ փախել։
Օդանավակայանում օդային երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Բոլոր տերմինալների մուտքերն արգելափակված են։ Տուժել է գրեթե 30 չվերթ՝ մոտ 3,2 հազար ուղևոր։