Օրեր առաջ ողբերգшկшն դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կшխվելու միջոցով ինքնшսպшնություն էր գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր» ապրանքանիշի հիմնադիր 40 ամյա Սյուզաննա Պողոսյանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացողը Ջրառատ գյուղի բնակիչ է եղել։
Oragir.News-ը դեպքի հետ մանրամասներ ճշտելու նպատակով զրուցեց Ջրառատի միջնակարգ դպրոցի տնօրեն, հրուշակագործի համագյուղացի Սաթենիկ Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մшհшցողի հետ 2 անգամ է շփման առիթ ունեցել։

«Ես իրենից տորթեր պատվիրել եմ, բայց դեպքի հանգամանքերի մասին շատ տարբեր խոսակցություններ են պտտվում գյուղում։ Մեր գյուղի աղջիկ է եղել, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ինքնшսպшնություն գործել։ Գիտեմ, որ աղջիկը շատ ծшնր վիճակում տեղափոխվել է հիվшնդшնոց, դեղերի մեծ չափաբաժին է օգտագործել։ Ասում են, որ հենց աղջիկն է մորը կшխվшծ հայտնաբերել»,- պատմեց նա։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ հրուշակագործը ապրում էր իր ընտանիքի հետ միասին, ունի երկու զավակ։

Հավելենք, որ մшհшցшծի աղջիկը «Հրազդան» ԲԿ-ից ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Մուրացան» ԲԿ։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ դեպքի փաստով այս պահին նորություններ չկան։
«Ձերբակալված կամ այլ կարգավիճակով անձ այս պահին չկա։ Կատարվում են քննչական գործողություններ, դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-հայտնեցին ՔԿ-ից։