44-օրյա պատերազմին մամաս մահացավ․ մամայիս ծնունդն էր, չեմ կարողացել գնալ նրա շիրիմին. արցախցի (Տեսանյութ)

44-օրյա պատերազմին մամաս մահացավ․ մամայիս ծնունդն էր, չեմ կարողացել գնալ նրա շիրիմին. արցախցի

Գայանե Ավանեսյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, ամուսնացել է Գառնաքար գյուղում։ Հետո Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում են ապրել։

Արցախում 3 տուն են թողել։ 37-ամյա արցախցի կինն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ 18 տարի զորամասում է աշխատել, բայց Հայաստան է հասել առանց փաստաթղթերի։

«Արցախից դուրս գալուց ամբողջ փաստաթղթերս այրել եմ, ասում էին՝ թուրքը կարող է տեսնի, չթողնի՝ անցնենք, բռնեն մեզ»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ավանեսյանը։

«Առաջին արցախյան պատերազմում կորցրեցի հայրիկիս, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ մայրիկս մահացավ։ Երկուսին էլ պատերազմը տարավ։ Մեզ ինչ մնաց, ոչ մի բան, մենք անգամ մեր գերեզմաններին ենք կարոտ մնացել։ Մամայիս ծնունդն էր, չեմ կարողացել գնալ մամայիս շիրիմին…»,-պատմում է արցախցի կինը։

Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում։