44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են եւ ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր ին կալանավորելու միջնորդությունը:

Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Տեսանյութը ստորև