5 անձանցից մեկը մահացել է. ինչ վիճակում են Սպիտակ-Գյումրի ճանապարհի ավտովթարից տուժած անձինք
Նախօրեին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բժշկական կենտրոնում մինչ այս պահը շարունակում է բուժում ստանալ 2 տուժած։
Այս մասին հայտնում են Սպիտակի Բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորինը` միջին ծանրության, նրանք շարունակում են գտնվել բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում` շարունակելով ստանալ համապատասխան բուժօգնություն:
Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավելի վաղ Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 հոգի, որոնցից մեկը` մահացած վիճակում:
Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ստացել նեղ մասնագիտական բուժօգնություն:
Տուժածներից երկուսը, այդ թվում` անչափահաս երեխան, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հուլիսի 6-ի երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից: