Ժամանակակից կենսակերպը նկատելիորեն վնասում է առողջությանը։ Մթերքը, որ օգտագործում ենք, հաճախ վնասակար նյութեր է պարունակում՝ պեստիցիդներ, հորմոններ և այլն։
Ալկпհпլը, ծխшխпտն ու դեղшմիջпցներն իրենց հերթին վատացնում են իրավիճակը։ Ստացվում է, որ առողջությունը մշտապես վտանգված է։ Այդ պատճառով հարկավոր է պարբերաբար մաքրել օրգանիզմը։
Որ նշաններին է հարկավոր ուշադրություն դարձնել
Ճարպի կուտակում որովայնի հատվածում
Որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ օրգանիզմում տոքսինների կուտակման։
Պատճառն այն է, որ տոքսինները խոչընդոտում են գլյուկոզայի մակարդակը կարգավորելու և խոլեստերինը մշակելու գործընթացին։
Մաշկային խնդիրներ
Օրգանիզմում տոքսինների կուտակումը կարող է մաշկային խնդիրների պատճառ դառնալ՝ ակնե, բշտիկներ, գրգռվածություն, կարմրություն, քոր։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ազատվել տոքսիններից։
Գլխացավեր
Օրգանիզմում թույների կուտակումը գրգռում է նյարդային համակարգը և գլխացավեր առաջացնում։
Տոքսինները լյարդին ստիպում են աշխատել էքստրեմալ ռեժիմով
Այս դեպքում մեծ քանակով ջերմություն է արտադրվում, ինչը հանգեցնում դողէրոցքի։
Էներգիայի ցածր մակարդակ
Օրգանիզմում տոքսինների կուտակումը հանգեցնում է մշտական հոգնածության զգացման։
Քթի խցանում և հարբուխ
Ռինիտի, մրսածության հաճախակի դրսևորումները կարող են վկայել տոքսիկ նյութերի կուտակման մասին։
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
Տոքսինները դանդաղեցնում, բարդացնում են նյութափոխանակությունը, ինչն առաջացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դիարեան, որովայնի փքվածությունը, փորկապությունը, մետեորիզմը։
Անքնություն
Տոքսիկ նյութերի գերբեռնվածությունը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, քանի որ ազդում է նյարդային համակարգի վրա։ Քնի հետ կապված խնդիրները կարող են հետևանքներից մեկը լինել։
Սպիտակ կամ դեղին փառով պատված լեզու
Եթե լեզուն պատված է դեղին կամ սպիտակ փառով, նշանակում է՝ արյան մեջ առկա են մեծ քանակով տոքսիններ։
Ինչպես մաքրել օրգանիզմը
Կիտրոն և տաք ջուր
Կիտրոնի հյութն ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին։ Կիտրոնի հյութի քանակի ընտրությունն անհատական է։
Ընտրեք այն չափը, որը ձեզ տհաճ չի լինի։ Գերադասելի է օգտագործել ամեն օր։
Մեղրով գինի
Օրգանիզմը մաքրելու բավական արդյունավետ միջոց, որը հակացուցված է, եթե տառապում եք դիաբետով կամ ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։ Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում երկու անգամ։
Բաղադրիչներ
• 3 ճաշի գդալ ալոէի հյութ • 500 մլ բնական մեղր • 500 մլ սպիտակ գինի
Պատրաստման եղանակը
Քամեք ալոէի հյութը, գինու հետո խառնեք բլենդերում։
Լցրեք ապակե տարայի մեջ, որի մեջ արդեն լցված է մեղրը, խառնեք։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ, 1 ճաշի գդալ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ։ Կիտրոնի հյութ, իմբիր և քրքում։ Այս հյութը կօգնի նաև ամրացնել իմունիտետը։
Բաղադրիչներ
• կես թեյի գդալ քրքում • մի փոքր իմբիրի արմատ • ¼ կիտրոնի հյութ • մի պտղունց սև պղպեղ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, խմեք։ Ցանկալի է օգտագործել քաղցած վիճակում։ Այս միջոցը հարկավոր չէ օգտագործել, եթե բարձր ճնշում ունեք։
Ոչ բոլոր դեպքերում, բայց մարդկանց մի մասի շրջանում իմբիրը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ։ Կիտրոնի հյութ և մաղադանոս։
Սա լավ միջոց է՝ երիկամներն ու լյարդը մաքրելու համար։
Բաղադրիչներ
• 1/3 կիտրոն • 60 գրամ մաղադանոս • 300 մլ ջուր։
Պատրաստման եղանակը
Քամեք կիտրոնի հյութը, մաղադանոսը մանրացրեք։ Բաղադրիչները բլենդերում հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
Ըմպելիքն օգտագործեք 5 օր՝ առավոտյան քաղցած վիճակում։ 10 օր ընդմիջեք։ Կրկնեք ևս մեկ անգամ։