Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում․ Շահրամանյան
Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Բանակցությունների արդյունքում ընդունել ենք փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները, լուծարել ՊԲ-ն, դուրս բերել ՀՀ զինուժի ուժերը, հանձնել զինտեխնիկան:
Մեզ համար անընդունելի էր «ՀՀ զինուժի մնացորդների դուրսբերում» ձևակերպումը, բայց դա ադրբեջանցիների պնդումն էր, բայց հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում և իրավական ոչ մի պարտավորություն չենք ստանձնում, մենք իրենց բանավոր ու գրավոր տեղեկացնում էինք, որ ՀՀ զինուժ չկա Արցախում:
Հայաստանը տեղյակ էր Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր», – ասել է նա: