Պեմզաշենի գործով մեղադրվող Վրույրն ինքնասպանության փորձ է կատարել
Mediahub-ի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը փորձել է ինքնասպան լինել, որը սակայն չի ստացվել։
Վրույր Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը չհաստատեց, սակայն փոխանցեց, որ տղամարդն իր մոտ արգելված իր է պահել։
«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,-ասաց նա։
Ընդգծենք, որ Քննչական կոմիտեի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Վրույրը փորձել է երակները կտրել։