Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ․ ինչն է եղել պատճառը
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու ռեստորաններից մեկի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, փորձաշրջան էր անցնում՝ ռեստորանում աշխատելու նպատակով։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Ախուրյանի քննչական բաժնում։
Թե ի՞նչն է մղել նոր կյանք մտնող երիտասարդին նման քայլի գնալու, դեռ հստակ չէ․ կպարզեն իրավապահները, սակայն քննարկվող նախնական վարկածներից մեկն այն է, որ նա առողջական որոշակի խնդիր է ունեցել, գուցե և իրեն թվացել է՝ անբուժելի է։