Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր՝ սահմանի Իջևան-Ղազախ հատվածում
Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։
Այս մասին Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Հայ զինվորականները նրանք են, ովքեր գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և հենց Ղարաբաղում։