45 րոպե փորձել են կյանքի բերել էլեկտրաշոկով. Արա Մարտիրոսյանի ողբերգական մահվան մանրամասները
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:
Ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, 45 րոպե փորձել են կյանքի բերել էլեկտրաշոկով, սակայն ցավոք գրանցվել է սրտի կանգ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: