Ոչ ոքից չեմ պատրաստվում թաքցնել երեխայիս հորը. Արմինկան բացեց բոլոր փակագծերը

Արմինկա

Ոչ ոքից չեմ պատրաստվում թաքցնել երեխայիս հորը. Արմինկան բացեց բոլոր փակագծերը

Վերջերս լուրեր էին տարածվել, թե երգչուհի Արմինկայի երեխայի հայրը Աժ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն է:

Այս առիթով Արմինկան իր դժգոհությունն է արտահայտել և փաստել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

Նա նաև խնդրել է, որ վերջ տան նման անհիմն բանբասանքներին, քանի որ դրանք վիրավորում են ոչ միայն իր, այլ նաև պարոն Շարմազանովի և նրա ընտանիքի անդամների զգացմունքները:

Նշենք, որ տարիներ առաջ Արմինկան մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Շշուկներ տարածվեցին, որ երգչուհին Հայաստանից նեղացած գնաց:

ԱՄՆ-ում ծնվեց երգչուհու որդին Ալեքսը: Այժմ Արմինկան զբաղվում է նաև հագուստի դիզայնով: Ունի սեփական խանութ-սրահը:

Արմինկան Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: