«Դեմքով ճանաչենք գլխավոր ազգակործանի հրամանները կատարողին»․ Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․
«Դեմքով ճանաչենք գլխավոր ազգակործանի հրամանների հլու-հնազանդ կատարող Հովհաննես Մովսիսյանին՝ Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնից կառչած այս անձին, ում ուղիղ կարգադրությամբ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հանրայինի եթերով չի հեռարձակվի Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձը»։