«Queen Burger-ում երեխաս խմել է 6,5 տարի ժամկետանց Coca-cola». Շաքե Ավոյան
Լրագրող Շաքե Ավոյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը.
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, մեր բալիկը Queen Burger կոչվող թյուրիմացությունում խմել է 7 տարի հնության, 6,5 տարի ժամկետն անցած Coca-cola` ներմուծված Իրանից! Հըըը՞՞՞:
Ոնց անենք, որ սա էլ չհանդուրժվի… վախենում եմ մտածել, թե ինչ միս է եղել բուրգերի մեջ… Անուշ Հարությունյան, ով է պատասխան տալու այս անոմալիայի` պարսկական, cola` նիկոլի թվի արտադրության… ում դիմենք, օյաղ մարդ կա՞։
Մի օգտվեք Queen Burger-ից, այնտեղ նախահեղափոխական coca-cola են մատուցում երեխաներին…
Եթե այսօր ես չլինեի այսքան հիվանդ, հենց հիմա ձեզ դատի կտայի` երեխայիս թունավորելու փորձի համար, ագահ խոզեր….»:
update. Cola-ն մակնշված է ԻԻՀ օրացույցով՝ 1402 թիվն է, փաստորեն, ոչ թե 2017․․․