Վթարի է ենթարկվել Մոսկվայից ուղևորվող ավտոբուսը

Վթարի է ենթարկվել Մոսկվայից ուղևորվող ավտոբուսը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը բախվել է բեռնատարին։

Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը հղումով։

Նշվում է, որ ուղեւորատար ավտոբուսը Մոսկվայից Նալչիկ էր ուղեւորվում։

Կրասնոդարի երկրամասի մայրուղիներից մեկում նա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է 5 մարդ, ևս վեցը՝ վիրավորվել են։ 

Shot տելեգրամյան ալիքն իր հերթին տեղեկացնում է, որ վթարի հետեւանքով տուժել է ութ մարդ։

Նախնական տեղեկությունների համաձայն,  ավտոբուսի վարորդը քնել է ղեկին և դուրս եկել հանդիպակաց գոտի։

Interfax-ը, վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչությանը, նշում է, որ ավտոբուսում եղել է 15 ուղևոր և երկու վարորդ։