Այս մասին Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.
1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)
2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում
3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան (Սիվիլնեթի ծեծված լրագրողը վկա)
4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»։