Պատրաստվեք փողոցային պայքարի․ Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ես, Վարդան Ղուկասյանս, լինելով պետական գործիչ, մշտապես լինելով պետության և զինվորի կողքին, հարկ եմ համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ:
Հաշվի առնելով այս արկածախնդիր դավաճանների իշխանության փաստը, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում կունենանք նոր զոհեր և տարածքային կորուստներ:
Այս՝ օրեցօր փոքրացող հայրենիքն ունի մեր բոլորիս միասնական պաշտպանության կարիքը: Բայց առաջինը պետք է լուծել ներքին թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի` իշխանությունից հեռացման հարցը:
Պատրաստվեք փողոցային պայքարի, սրանց պետք է ֆիզիկապես դուրս բերել իրենց փափուկ բազկաթոռներից և նետել մոտակա բանտը: Ժամանակ, ցավոք, չունենք, պատրաստվեք:
Հարգանքներով՝ Վարդան Ղուկասյան»։