Ինչպես խլում ձեր կենսական էներգիան, որի մասին դուք չեք իմանում

energia

Ինչպես խլում ձեր կենսական էներգիան, որի մասին դուք չեք իմանում

Ինչպես հայտնի է, «վերցնել» էներգիա եթերային մարմնից ուղղակիորեն հնարավոր չէ: Բայց հնարավոր է մարդուն դրդել, որ նա տա այն աստրալ կամ մենտալ մարմնից:

Ներքոնշյալ աղյուսակում մենք կարող ենք տեսնել մի շարք մեթոդներ, որոնցով «սիրելի մարդիկ» կարող են հասնել չակրաների էներգիայի կորստի` մեր էներգետիկական կենտրոններից:

1. ՄՈՒԼԱԴՀԱՐԱ

  • Կարգուկանոն հաստատել ուրիշի փոխարեն:
  • Չթողնել ավարտել սկսած գործը մինչև վերջ, չթողնել ավարտել խոսքը:
  • Ավարտին հասցնել ուրիշի գործը սեփական նախաձեռնությամբ:
  • Ավարտված աշխատանքի ցուցադրումը, որը մեծ քանակությամբ ժամանակ է պահանջում, կառուցված տան լուսանկարը:
  • Ավելորդ նոմենկլատուրային գործողությունները գործերի կատարման ժամանակ, երբ փաստաթղթերի շատ մեծ քանակ է պահանջվում:

2. ՍՎԱԴՀԻՍՏԱՆԱ

  • Հիստերիա սարքել:
  • Ցուցադրել բավականության բացակայություն` «Սա ամե՞նն է` ինչ կարող ես անել»:
  • Պահանջել արագություն՝ դատարկ տեղը. «Արա՛գ, արա՛գ, վերջացրո՛ւ»:
  • «Ներողություն խնդրել», որ չեն հասկացել անեկդոտը. «Իսկ ո՞ր մասն էր ծիծաղելի»:

3. ՄԱՆԻՊՈՒՐԱ

  • Գործողությունները՝ առանց դիմացինի խնդրանքի ու համաձայնության. «Ապա խմի՛ր»:
  • Դիմացինին համեմատելն ուրիշ մեկի հետ, ով ավելի վատ է կարողանում, կամ արդյունքների ու փողի միջև համեմատություն դնելը. «Դե, ես շատ ավելի լավ եմ կարողանում»:
  • Ոչ նորմատիվային բառապաշարը, կոպտությունը, հայհոյանքը, հրամայական հնչերանգը:
  • Անել ինչ-որ բան ուրիշի փոխարեն. «Ես ի՛նքս կանեմ»:
  • Հարստության ցուցադրումը. «Մի ամբողջ ճամպրուկ փող ունեմ»:
  • Ֆինանսական վճարումը՝ առանց նախապես պայմանավորվելու. «Ի՛նքս կվճարեմ»:
  • Կապերի, սոցիալական կարգավիճակի ցուցադրումը. «Երեկ նախագահի հետ եմ ընթրել»:
  • Կպչունությունը խոստում տալու ժամանակ. «Սա քեզ անհրաժեշտ է. ես քեզ հետ կմնամ մեկ ամիս»:
  • Ուրիշի կարծիքի անտեսումը, խոսքն ընդհատելը:
  • Հաստատման պահանջը. «Սա քեզ պե՞տք է: Դու հաստա՞տ դա ուզում ես»:
  • Հարցը` առանց ընտրության հնարավորության. «Հինգ կամ տասը՝ կողմնորոշվի՛ր»:
  • Պատժելը՝ նախաձեռնության կամ որոշման ընտրության դեպքում:
  • Արգելքը՝ որևէ բանի ընտրության ժամանակ. հագուստի, խաղալիքի, ավտոմեքենայի և այլն:
  • Առաջ ընկնելով կատարել մի բան, որի կատարումը հանձնարարված է եղել մեկ ուրիշի:

4. ԱՆԱՀԱՏԱ

Առաջացնել մեղքի զգացում. «Բոլորի երեխաները հոգատար են, իսկ մերը…»:
Անտարբերությունը նվերի, ցուցաբերված ուշադրության նկատմամբ, նվիրված ծաղիկներն անմիջապես նվիրելը մեկ ուրիշի:
Առաջացնել խղճահարություն. «Օգնե՜ք, բարի մարդիկ, մեկ ամիս է՝ ուտելու բան չկա»:
Հանկարծակի ընդհատել շփումը. անավարտ պար:
Հիշեցնել սրտառուչ հարաբերության մասին. «Հիշո՞ւմ ես՝ ես քեզ նվիրել եմ»:

5. ՎԻՇՈՒԴՀԱ

  • Ցուցադրաբար հեռանալը ելույթից, բենեֆիսից:
  • Ձեռքի շարժումները խոսքի ժամանակ, միտումնավոր սխալները խոսքում, պարոդիան:
  • Ստեղծագործության բացասական գնահատումը. «Դու սա բանաստեղծությո՞ւն ես համարում»:
  • Դիտողությունը՝ աններդաշնակության հետ կապված, օրինակ՝ արտաքին տեսքի բացասական գնահատումը:
  • Գրագողության մեջ «բռնելը»:

6. ԱՋՆԱ

Պահանջել կատարել հրամանները՝ առանց իմաստավորման ու շարժառիթները հստակեցնելու:

Լուծել խնդիրներն այլ մարդու փոխարեն, հուշել պատասխանը:
Համեմատվելն ուրիշի՝ «ավելի խելոքի» հետ:

Չափն անցած էրուդիցիայի ցուցադրումը, խելոք երևալու ձգտումը:
Ինտելեկտի ու մտածողության եղանակների քննադատությունը. «Այս ո՞ր հիմարն է սա գրել»:

Գովաբանել միայն այն պատճառով, որ համընկնում է իմ «ճիշտ» կարծիքի հետ:

Share