7 պատճառ, թե ինչո՞ւ են մարդիկ կորցնում իրենց էներգիան

7 պատճառ, թե ինչո՞ւ են մարդիկ կորցնում իրենց էներգիան

Մարդու բիոդաշտը շատ հզոր մեխանիզմ է: Եթե այն լավ է աշխատում, ապա բոլոր համակարգերը` իմունայինը, էնդոկրինը և նյարդայինը, հանդես են գալիս՝ որպես ներդաշնակ մեխանիզմ:

Այդպիսի մարդն իրեն զգում է հավասարակշռված, աշխարհի և մարդկանց նկատմամբ դրական տրամադրված, և չի ունենում ծանր հիվանդություններ: Ինչպես հասկանում եք, սա իդեալական տարբերակն է:

Բայց գրեթե բոլոր մարդիկ ունեն 6 բացասական ծրագրեր, որոնց պատճառով միշտ տանջվում են: Այդպիսի մարդիկ վստահ չեն իրենց վրա, միշտ լարվում են, ինչը և ազդում է նրանց հոգեկան և էներգետիկական վիճակի վրա: Այս ամենը հանգեցնում է հիվանդությունների:

Հոդվածում մենք կպատմենք այն 7 պատճառների մասին, թե ինչու են մարդիկ կորցնում իրենց էներգիան:

1. Էներգիան կորցնելու գլխավոր պատճառներից մեկը սթրեսն է:

Սթրեսի ժամանակ մարդը մեծ քանակությամբ էներգիա է կորցնում: Մարդ պետք է կարողանա հակադրվել սթրեսներին, լինի դրանց նկատմամբ կայուն, որպեսզի կարողանա վերականգնել էներգիան:

2. Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք միշտ վատ տրամադրություն ունեն:

Նրանց բացասական տրամադրությունը և հավերժ անգոհունակությունը, անխոս, ազդում է Ձեզ վրա: Շփվելով այդպիսի մարդկանց հետ՝ Դուք կորցնում եք Ձեր էներգիան: Այդպիսի մարդիկ չմտածված «գողանում են» Ձեր էներգիան. նրանք վամպիր են: Աշխատեք քիչ շփվել նման մարդկանց հետ:

3. Երրորդ պատճառը թաքնված է սխալ սնվելու մեջ:

Եթե Դուք շատ միս և կենդանի մթերք եք ուտում, և քիչ միրգ ու բանջարեղեն, ապա այդ ամենն ազդում է էներգիայի կորստի վրա: Ավելի քիչ օգտագործեք ալկոհոլ և թողեք ծխելը:

4. Մի դավաճանեք Ձեզ և Ձեր ներքին ճշմարտությանը:

Ամբողջ մեր ճշմարտությունը գտնվում է մեր հոգու խորքում: Ամեն մարդ օժտված է սկզբնական կոդեքսով, որտեղ զետեղված են առաքելությունը և կոչումը: Չի կարելի ապրել, եթե Դուք դավաճանում եք Ձեզ: Դրանից Ձեզ մոտ հիվանդություններ կառաջանան: Ամեն անգամ, երբ Դուք դավաճանում եք Ձեզ, կորցնում եք Ձեր էներգիան:

5. Գրեթե բոլոր մարդիկ օժտված են հետևյալ ծրագրով. «Մի եղիր ինքդ քեզ հետ և մի եղիր հաջողակ»:

Այս ծրագիրը մեզ մատուցում են փոքր հասակում և սովորեցնում են երջանկացնել ուրիշներին` մոռանալով մեր մասին: Նման մարդիկ չեն հասկանում իրենց սեփական պահանջմունքները: Նրանց մեջ արգելափակված են ստեղծագործ էներգիայի հոսքերը: Նրանք չգիտեն, թե ինչն է նրանց հետաքրքրում, ինչը` երջանկացնում, և ինչը` ոգեշնչում: Նրանք օրեցօր կատարում են իրենց միապաղաղ աշխատանքը, և նրանց կյանքը վերածվում է դժոխքի:

Եթե մարդը չի սիրում իր աշխատանքը և գնում է միայն աշխատավարձ ստանալու համար, ապա նա շուտ հոգնում է: Այդպիսի կյանքը խլում է մարդու էներգիան: Չէ՞ որ մարդը, ով բավարարված չէ իր կյանքով, անընդհատ գտնվում է լարվածության մեջ և ունի այնպիսի զգացողություն, որ ինչ-որ մի բան այնպես չէ, ինչպես ինքը կցանկանար: Նա զգում է դատարկություն:

6. Հավանաբար բոլորը գիտեն, որ մեր հոգեբանական վիճակն ամբողջովին կախված է մեր ֆիզիկական վիճակից:

Շատ մարդիկ իրենց հաճախ կոչում են խեղճ և դժբախտ: Նրանք բողոքում են հիվանդություններից և վատ ինքնազգացողությունից: Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ այդ ժամանակ գտնվում են զոհի կարգավիճակում: Նրանք կորցնում են շատ էներգիա:

7. Շատ մարդիկ իրենց չեն սիրում, անընդհատ քննադատում են, որը, ի դեպ, ինքնաոչնչացման ամենաուժեղ զենքն է:

Երբ Դուք անդադար Ձեզ քննադատում եք, այդ ժամանակ շատ էներգիա եք կորցնում: Պետք է հասկանաք, որ այդ ժամանակ Դուք Ձեզ համար դառնում եք թշնամի, դահիճ և դատավոր: