Մենք հիմա որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․ նամակ Ռուբեն Վարդանյանին

Մենք հիմա որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․ նամակ Ռուբեն Վարդանյանին

Բարև Ձեզ սիրելի Ռուբեն,

Ինչն եմ ուզում ամենից շատ շեշտել, որ անհանգստացնում է ոչ միայն ինձ՝ դա Ձեր առողջությունն է։ Զի այն անհրաժեշտ է մեզ բոլորիս։

Ինչու՞։ Հիմա կպարզաբանեմ։

Բանն այն  է, որ չնայած Դուք բանտում եք, բայց ինձ ու նաև շատ շատերի համար, ՀՈՒՅՍ եք, որ Ձեր նման հայորդին կարող է վերադառնալ ու շարունակել իր գործը Հայաստանում։ Դուք այն քիչ անձերից եք, որի նկատմամբ աներկբա վստահություն գոյություն ունի։ Իհարկե կան նաև զազրախոսներ, բայց դրանք միշտ են եղել ու միշտ էլ զազրախոսել են ու զազրախոսում են բոլորին։

Կարծում եմ, Ձեր վերադարձը վերջապես կարող է միավորել մեզ՝ բոլորիս մեկ նպատակի շուրջ։

Ինչու եմ այդպես կարծում․․․Որովհետև Դուք շատ քչերից եք, որ վերջապես գիտի թե ինչ է Ռազմավարությունն ու Առաքելությունը․․․ու ձեռնարկել է դրանց կազմանը։ Վերադարձով հուսով եմ կշարունակեք Ձեր մոտեցումն ու կհամախմբեք հայերին ամենուր․․․նաև դուրս կգանք այս նվաստացած վիճակից։

Հավատացնում եմ Ձեզ, որ մենք՝ որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․․․

Վստահ եմ Դուք կարող եք հանդիսանալ միաբանության ու հայերիս միավորման գործոն, որի միջոցով մենք կարող ենք դուրս գալ այս աղետալի վիճակից։

Կրկին՝ առողջ եղեք, պինդ կացեք, մենք Ձեզ սպասում ենք։

Անկեղծորեն ու անսահման հավատով ընդ Ձեզ՝

Մայիս Վանոյան

Միջազգային Զարգացման Փորձագետ