Շինարարներ էին, Երևանից տուն էին գալիս․ Արմավիրում ավտովթարից զոհվածները
«Այսօր Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի ողբերգական վթարից մահացածները մեր գյուղի բնակիչներ էին, շինարարությամբ էին զբաղվում, Երևանից վերադառնում էին Արմավիր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի Մեծամոր խոշորացված համայնքի Արմավիր բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Մուրադյանը։
Ղեկավարը պատմեց, որ մահացածներից մեկն ամուսնացած էր, մյուս երկուսը՝ ոչ։
Նշենք, որ այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար էր տեղի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին։ Ճանապարհի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:
Տուժածներ Բ. Ս.-ն, (ծնված 1990 թ.) և Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը: