Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։
Այն կիրառվել է նաև վախի, շնչարգելության դեպքերում։
Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։
Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։
Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։
Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում)։