Եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է. Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 10 մտքերը

Եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է. Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 10 մտքերը

Օշոն այն իմաստուններից էր, ով իր կյանքի օրոք միայն քննադատության ենթարկվեց, սակայն մահանալուց հետո այս հանճարեղ մտածելակերպով գիտակին ցիտում են շատ-շատերը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 15 մտքերին, որոնք կշրջեն յուրաքանչյուրի գիտակցությունն ու կյանքը։ 

1. Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է ավելի գեղեցիկ, ավելի խելացի կամ հարուստ. կարևորը, թե մարդը երջանի՞կ է, թե՞ ոչ։ 

2. Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է։ 

3. Ամեն ինչի պատճառը մեր ներսում է։ Դրսում միայն արդարացումներ են։ 

4. Կյանքը քո շուրջը գեղեցիկ դարձրու, և թող յուրաքանչյուր մարդ, ով կհանդիպի քեզ, համարի քո հետ հանդիպումն իսկական պարգև։ 

5. Եթե զգում եք, որ ձեր շուրջն ամեն բան կործանվում է, մտածե՛ք, թե ինչ նոր բան կարող եք կառուցել քանդված ու դատարկ մնացած տեղերում։ 

6. Եթե դուք «ոչ» ասել չեք կարողանում, ապա ձեր «այո»-ն ևս երբեք արժեք չի ունենա։ 

7. Դու գտնում ես ուրիշների մեջ այն, ինչ կա քո մեջ։ 

8. Վերջիվերջո, մարդն ապրում է նրանով, ինչ իր ներսում է։ 

9. Մարդիկ մեռնում են դատարկաձեռն։ 

10. Ոչ ոք չպետք է հետևի որևէ մեկին, յուրաքանչյուրը պետք է անցնի իր սեփական ճանապարհը։