Հարսիս մեղադրելով՝ քանդեցի տղուս ընտանիքը
Հարսիս մեղադրելով՝ քանդեցի տղուս ընտանիքը, բայց հիմա եմ հասկանում սխալս։ Բարձրաձայնում եմ, որ ուրիշները չկրկնեն այն։ Տղես ընդամենը մի տարի էր, ինչ ամուսնացած էր: Սիրով զույգ էին, մինչև հիմա մեղադրում եմ ինձ, որ իմ էգոիզմի պատճառով տենց բան արեցի։
Միշտ խառնվում էի տղուս ու հարսիս հարաբերություններին, հարսիս միշտ դիտողություն էի անում բոլորի մոտ, բայց ավելի շատ տղուս մոտ: Հենց տղես մտնում էր տուն, գցում էի աչքը՝ հարսիս թերությունները, բայց հիմա եմ հասկանում, որ ոչ մի թերություն էլ չկար՝ եփող-թափող, մաքրասեր, թե ինչի հետևից էի ընկել, չգիտեմ:
Իմ պատճառով իրանց պլանները միշտ հարամ էին լինում, մի տարվա մեջ նորմալ կյանք չտեսան, էնքան կյանքները կերա, որ որոշեցին առանձնանալ, բայց վատը էնա, որ ես իմ թերությունը, իմ սխալը էլի չէի տեսնում:
Էնքան կռվեցի, որ դուրս չգան, վերջը հարսս թողեց գնաց, տղես էլ օրերով հետս չխոսեց: Ամուսնուս հետ երկար խոսեցինք, ես էլ մտածեցի, հասկացա, թե ինչքան անարդար եմ եղել:
Ինքս գնացի ու ներողություն խնդրեցի սկզբից հենց հարսիցս, հետո տղայիցս: Ի վերջո, տղայիս հենց հարսսա պահելու: Փառք Աստծո, նորից միացան ու առանձնացան: Հիմա ամեն ինչ լավա, հասրս մի պուճուր բալիկ ունի, ես օգնում եմ պահեն, մինչև իրանք գնում են աշխատանքի:
Այ սենց, որ ժամանակին չհասկանաք ձեր սխալները, սիրելի սկեսուրներ, գուցե կործանեք թե ձեր, թե ձեր հարազատի ընտանիքը։