Մազաթափության դեմ անպայման պատրաստիր այս հրաշք ըմպելիքը

Ներկա ժամանակներում գրեթե անհնար է կանխել հորմոնալ անհավասարակշռությունը, որովհետև մենք ապրում ենք աղտոտված շրջակա միջավայրում: Թույների պարբերաբար ներգործությունը ազդում է մեր օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների վրա:

Լյարդում վնասակար նյութերի բարձր մակարդակը նվազեցնում է հորմոնալ խանգարումների դեմ պայքարող անհրաժեշտ ժամանակահատվածը և էներգիան: Էնդոկրին քայքայիչ քիմիական նյութերը ամենուր են՝ խմելու ջրից մինչև սովորական օճառը:

Այդ նյութերը, հորմոնալ խանգարումներ առաջացնելով, խախտում են էնդոկրին համակարգի ճիշտ գործունեությանը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ հորմոնալ հավասարակշռությունը: 

Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև դա մի համակարգ է, որը անհրաժեշտ է մեր մարմնին մյուս համակարգերը և գործընթացները կառավարելու համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ թույների ծանրաբեռնվածությունը ամենավատ ազդեցությունն է թողնում էստրոգեն, կորտիզոլ, դիգիդրոտեստոստերոն և վահանաձև գեղձի հորմոնների վրա:

Մի քանի խոսք այդ հորմոնների հավասարակշռության խախտման հետևանքների մասին

Էստրոգեն

Էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել անցանկալի ախտանիշների՝ որովայնի փքվածություն, անկանոն դաշտանային ցիկլ, անպտղություն և տղամարդկանց մոտ էրեկտիկ ֆունկցիայի խախտում:

Ինսուլին

Այս հորմոնը պատասխանատու է արյան մեջ շաքարի մակարդակի համար: Երբ ինսուլինի մակարդակը բարձր է, օրգանիզմը կարող է այդ հորմոնի հանդեպ հարմարվողականություն դրսևորի, ինչը կարող է հանգեցնել մյուս բոլոր կարևոր հորմոնների անհավասարակշռությանը:

Կորտիզոլ

Այն հայտնի է նաև որպես սթրեսի հորմոն: Կորտիզոլի նվազ կամ ավելի քանակը կարող է օրգանիզմում քաոսի պատճառ դառնալ: Կորտիզոլի մեծ քանակությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչը առաջացնում է հոգնածության զգացում, քաշի ավելացում, երբեմն էլ լյարդի հիվանդություն:

Կորտիզոլի անբավարար քանակությունը անառողջ սննդի հանդեպ ձգտում է առաջացնում և թուլացնում իմունային համակարգը:

Վահանաձև գեղձի հորմոն

Այս հորմոնը չափազանց կարևոր է նյութափոխանակության ճիշտ գործընթացի համար:

Դրանք կարգավորում են մեր աճի և կալորիաները այրելու արագությունը: Այդ հորմոնի բացակայությունը առաջացնում է հոգնածություն, քաշի ավելացում, չոր, կոտրատովող եղունգներ և մազեր: Ինչպես կարող է այրող եղինջը օգնել հորմոնների հավասարակշռությանը: Ավելի օգտակար են այրող եղինջի թարմ տերևներն ու արմատները:

Հորմոնային ֆոնը կարգավորող ըմպելիք այրող եղինջից

Բաղադրությունը`

½ բաժակ եղինջի չորացրած տերևներ. որքան բաց գույնի լինեն տերևները, այնքան լավ, 1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը՝

Ջուրը հասցրեք եռման աստիճանի: Կես բաժակ ջուրը լցնել եղինջի չորացրած տերևների վրա ապակե տարայի մեջ: Ամուր փակել տարայի կափարիչը և պահել 4-10 ժամ սենյակային ջերմաստիճանում: Ամբողջ օրվա ընթացքում խմել ըմպելիքը:

Այս ըմպելիքը հակացուցված է հղիներին: