Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (ֆոտո)

Հսկա պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջը (ֆոտո)

Armtimes.com-ը գրում է․ Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել երեխայի համար դեղ գնելու նպատակով տնից դուրս եկած կնոջը: Երբ 30-ամյա կինը երկար ժամանակ չի վերադարձել, ընտանիքը սկսել է որոնել նրան:

Տնից 500 մետր հեռավորության վրա գտել են նրա հողաթափերը, իսկ արահետից 10 մետր հեռավորությմբ՝ ուռած մարմնով 8 մետրանոց պիթոնին։ Նրանք սպանել են օձին, կտրելով մաշկը, հայտնաբերել կնոջ մարմինը։

Հրատարակությունը նշում է, որ ամռան սկզբից սա այս տարածքում պիթոնի կողմից մարդուն կուլ տալու երկրորդ դեպքն է: Նախկինում հինգ մետրանոց պիթոնի զոհ էր դարձել 45-ամյա մի կին: Տեղի ունեցածից տեղական իշխանությունները խիստ մտահոգվել են: