Հայկը և Տաթևը պարզել են 2-րդ երեխայի սեռը, շուտով լույս աշխարհ կգա նրանց 2-րդ որդին
Tert.am Life-ը գրում է․ «Ես միշտ երազել եմ, որ, երբ ամուսնանամ ու երեխաներ ունենամ, նրանց տարիքային տարբերությունը մոտ լինի, 1-ին երկուսը հաստատ, 3-րդը դեռ չգիտեմ:
Նախ, միշտ զույգ եմ սիրել, բայց քանի որ զույգ չեղավ, ուզում էի, որ 2-րդ երեխան ավելի շուտ ծնվի, տարիքային տարբերությունը 1 տարի 4 ամսական է, համարյա զույգեր են», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հայկ Աղաջանյանը:
Ինչպես արդեն նշել էինք, Հայկ և Տաթև Աղաջանյանները պարզել են 2-րդ երեխայի սեռը, շուտով լույս աշխարհ կգա նրանց 2-րդ որդին:
Հայկը պատմեց, որ իր և քրոջ միջև տարիքային տարբերությունը ևս քիչ է, և իր համար դա կարծես լավ օրինակ է եղել:
«Անկախ նրանից, որ հասարակությունն այսօր ձգտում է 1 երեխա ունենալ, կամ 2-րդը ունենալ 5-6 տարի հետո, ես դա չեմ կարողանում ընդունել, իհարկե, եթե առողջական խնդիրներ չունեն: Երեխան Աստծո պարգև է, աննկարագրելի էմոցիաներ են, միանշանակ շատ սպասված էր 2-րդը:
Ամենակարևորը՝ առողջ երեխա լույս աշխարհ գա: Քանի որ տղա մեծացնելու ամեն ինչը շատ թարմ էր, Ռոբը մեծանում է ու մենք ամեն ինչին դեռ նոր ենք սովորում, փոփոխության համար կուզեինք աղջիկ: Տղային էլ ենք շատ մեծ սիրով սպասում, ու ավելի շատ գիտակցում եմ, որ մեր իրականության մեջ, մեր ազգին տղա զավակները շատ պետք են, առանց որևէ սեռական խտրականության եմ սա ասում:
Ինձանից 2-րդ տղան է ծնվում ու ինքս իմ մեջ հասկանում եմ, որ ուրեմն ավելի քան այսպես էր պետք: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչը այս պահին ունեմ, ինչն էլ չունեմ ապագայում կունենամ»,- անկեղծացավ Հայկը:
Նա նաև նշեց, որ երբ իմացել են հղիության մասին լուրը, նույն վայրկյանին ինքն ու Տաթևն իրար նայելով ասել են՝ «հաստատ տղա է».
«Բայց երկուսս էլ շատ աղջիկ էինք ուզում, ուղեղներս ասում էր, որ տղա է, բայց սրտներս աղջիկ էր ուզում, փաստացի ուղեղը հաղթեց: 3-րդը պիտի աղջիկ լինի»,-նշեց Հայկը: