Օրերս կյանքից հեռացած 17-ամյա Դավիթ Պողոսյանը

Նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանի կյանքը փրկել չհաջողվեց։ Bavnews.am-ի հետ զրույցում Դավիթի ընկերները ցավով ասում էին, որ կորցրել են լավ ընկերոջ ու դեռ հավատները չի գալիս, որ իրենց ընկերն էլ իրենց հետ չէ։

«Աստված հոգիդ լուսավորի Դավ ջան, լույսերի մեջ ննջես։ Ափսոսում ենք, որ սիրելի Դավիթն էլ մեր կողքին չէ, նրան էլ չենք տեսնելու։

Վիշտն անսահման է, ցավն՝ անասելի, խոսքերն ավելորդ»,-մեզ հետ զրույցում նշեց ընկերներից մեկը։

Նշենք, որ պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։