Ինչու չի կարելի կրծել եղունգները

Եղունգները կրծելու սովորության 9 հետևանք, որոնք յուրաքանչյուրին կստիպեն մտածել:

Եղունգների տակ գտնվում է մեծ քանակությամբ ամեն հնարավոր բակտերիաներ և սնկեր, որոնք կրծելու ժամանակ թափանցում են օրգանիզմ:

Եղունգների տակ կարող են գտնվել նաև ճիճուների ձվեր:

Կրծելիս կարող է վնասվել ատամի էմալը:

Կծելով եղունգը, կարող է վնասվել լինդը և լեզուն, և վերքի մեջ վարակ անցնել: Դա կարող է բերանում զարգացնել ստոմատիտ:

Լաքով ներկված եղունգները կրծելը կրկնակի վնասակար է: Լաքը պարունակում է ֆորմալդեհիդ` թունավոր նյութ, որով մշակում են դիարանների դիակները:

Կրծելու հետևանքով եղունգն անվերադառնալի կերպով կարճանում է:

Եղունգների անկյուններում գոյանում են կապտուկներ, որոնց վրա անմիջապես հարձակվում են բակտերիաները:

Կրծելու պատճառ հանդիսացող հոգեբանական խնդիրները դրանից ավելի են խորանում:

Եվ վերջինը` դու չես կարող հաջողությամբ պոկեր խաղալ, քանի որ այդ սովորությունը քեզ կմատնի: