Ինչու է աղավնին այցի եկել հիվանդին

Աղավնին՝ որպես խաղաղության և հույսի խորհրդանիշ, շատերի համար դառնում է յուրահատուկ հանդիպման ուղերձ: Հիվանդանոցում աղավնու այցը թվում է ոչ միայն անսպասելի, այլև խորհրդանշական:

Գուցե այն եկել է՝ հիվանդին հիշեցնելու, որ նույնիսկ ամենադժվար պահերին կա լույս ու հույս: Աղավնու ներկայությունը կարող է հիվանդին խաղաղություն և բարություն ներշնչել՝ կարծես նրան ասելով.

«Դու մենակ չես, ամեն ինչ լավ է լինելու»:

Հիվանդանոցում բուժքույրերը հաճախ են ականատես լինում նման տարօրինակ, բայց հուզիչ դեպքերի, որոնք հետո դառնում են հիվանդների ու նրանց հարազատների սրտերում տպավորված պատմություններ:

Լուսանկարում տեսնում եք հիվանդի, ում վրա աղավնի է նստած։ Լուսանկարի հեղինակը այդ հիվանդանոցում աշխատող  բուժքույրներից մեկն է:

Պարզվում է՝ հիվանդը ամեն առավոտ հիվանդանոցի մոտակայքում կերակրել է տասնյակ աղավնիների ու հենց այդ աղավնիներից մեկն էլ այցելել է նրան, որ համոզվի, որ նրա մոտ ամեն բան լավ է։