Մաքրեք օրգանիզմը տոքսիններից 48 ժամվա ընթացքում
Հոգնած և էներգիայից զո՞ւրկ եք զգում ձեզ, ձեր մաշկը չո՞ր է, իսկ աչքերի սև շրջանակները հանգիստ չե՞ն տալիս:
Այս ամենը օրգանիզմի թունավորման նշաններ են: Օրգանիզմի այս վիճակը ձեզ խոցելի է դարձնում տարատեսակ վիրուսների ու բակտերիաների նկատմամբ:
Ձեզ հարկավոր է արագ դետոքսիֆիկացիա: Օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցն այն ամրացնելը ու էներգիայով սնուցելն է: Օրգանիզմի մաքրման գործընթացը տեղի է ունենում 2 օրում և հիմնականում ազդում է 5 օրգանների վրա՝ երիկամների, լյարդի, աղիների, թոքերի ու ավշային հանգույցների:
Գործընթացը պահանջում է հատուկ սննդակարգ՝ ցածր յուղայնությամբ սնունդ, կարտոֆիլ և քաղցրավենիք և շատ հեղուկ: Այս գործողությունը ցանկալի է կատարել տարին 2 անգամ՝ 10 օրով, բայց եթե այդքան ժամանակ չունեք, ապա ձեզ է առաջարկվում երկօրյա դետոքսիֆիկացիա: Սա հրաշալի գործում է, եթե կատարում եք տարեկան մի քանի անգամ:
Երկօրյա դետոքսիֆիկացիայի օրակարգ
Ամեն առավոտ, արթնանալուց անմիջապես հետո 250 մլ գոլ ջուր խմեք:
Շաբաթ
Նախաճաշ. 250մլ գոլ ջուր, կանաչ թեյ, մեկ բաժակ վարսակի փաթիլներ, 200մլ նշի յուղ կամ դիետիկ յոգուրտ, կես բաժակ թարմ հատապտուղ
Լանչ. 250մլ գոլ ջուր, գրիլ արած ձուկ, 2 բաժակ աղցան (կանաչի, լոլիկ, վարունգ)՝ պատրաստված ձիթայուղով կամ կիտրոնի հյութով, մեկ փոքր բանան:
Ճաշ. Գրիլ արած թյունոս ձուկ, 2 բաժակ աղցան՝ ձիթայուղով և կիտրոնի հյութով, կես բաժակ շոգեխաշած բանջարեղեն, 250մլ գոլ ջուր, կանաչ թեյ:
Կիրակի
Նախաճաշ
Մեկ բաժակ վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ կտավատի սերմերով, 200մլ նշի յուղ կամ դիետիկ յոգուրտ, կանաչ թեյ և տանձ
Լանչ. 200գ հավ՝ գրիլ արած, բանջարեղենային ապուր, 250մլ գոլ ջուր:
Ճաշ. Գազարով և ճակնդեղով աղցան՝ կիտրոնի հյութով, թեյ: