«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի դուստրը հղի է․ Դիանան հուզիչ հրապարակում է արել
Starnews-ը գրում է․ Արմեն Ղազարյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է՝ հատկապես 2019 թվականից հետո, երբ տեղի ունեցավ Արմեն Ղազարյանի դստեր գերշքեղ հարսանիքը։ Այն քննարկվեց ամիսներ շարունակ։
Հարսանիքի ընթացքում ելույթ էին ունեցել հայկական ու ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Սոնան, Սոսո Պավլիաշվիլին, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն։ Հյուրերի թվում են եղել նաև խորհրդային կինեմատոգրաֆի լեգենդ Վախթանգ Կիկաբիձեն, նախկին պատգամավորներն ու ավելի քան երեք հարյուր հյուր։
Զույգի քավորը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։
Արմեն Ղազարյանի դուստրը այսօր էլ շատ ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ էլ հայտնել է, որ սպասում է իր երկրորդ երեխային։
Դիանան գտնվում է հղիության վերջին եռամսյակում։
Իսկ շաբաթներ առաջ էլ նա և ամուսինը ԱՄՆ-ում մասնակցել էին շատ գեղեցիկ մի հարսանիքի, որի կադրերում էլ առաջին անգամ երևաց Դիանայի մեծ ու կլորիկ փորիկը։