«Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներին չհաջողվեց փրկել 4-ամյա Նատալիի կյանքը

«Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներին չհաջողվեց փրկել 4-ամյա Նատալիի կյանքը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 11:40-ի սահմաններում առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնում է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:

Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: