Ինչ ազգակցական կապ ունի Փաշինյանի ընտանիքը Լևոնի հետ

Ողջ համացանցով մեկ տարածվել էր դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի հարսանեկան կադրերը:

Սակայն բացի հարսնացուի և փեսացուի մասնակցությամբ կադրերից, նաև լայնորեն տարածվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես`որդու վաղ առավոտից, ապա դստեր, կնոջ և կնոջ եղբոր մասնակցությամբ տեսանյութերը:

Պարզվում է` վարչապետի ընտանիքը փեսայի հյուրերի ցանկում է եղել: Լևոնը բարեկամական կապի մեջ է ընտանիքի հետ, դե իսկ մտերիմ և ջերմ հարաբերություններն էլ ակնհայտ երևում էր տարածվող կադրերում:

Լևոնի քույրն ամուսնացած է Աննա Հակոբյանի բարեկամ,պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։