Արսեն Գրիգորյանը ցավալի լուր է հայտնել

Արսեն Գրիգորյանը ցավալի լուր է հայտնել

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ցավով հայտնել է իր հոր մահվան մասին։

Երգիչը սոցցանցերում գրել է. «Սիրելի հարազատներ, ընկերներ, բարեկամներ, այսօր Հայրս հավերժի ճամփորդ դարձավ… Պինդ պահեք ձեր ծնողներին»:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը կկայանան հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին։