Եգիպտացորեն. օգտակար հատկությունները, հակացուցումները

Ցածր կալորիականությամբ եգիպտացորենը հարուստ է վիտամիններով, միներալներով, միկրոտարրերով։ Վառ դեղին երանգը պայմանավորված է կարոտինոիդ հակաօքսիդանտով։

B խմբի, ինչպես նաև А և Е, C վիտամինները դրական են ազդում նյարդային համակարգին, տեսողությանը, մաշկի որակին։

Եգիպտացորենը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով, կալիումով, մոլիբդենով, սելենով, սիլիցիումով։

Բջջանյութը նպաստում է մարսողության բարելավմանը։ Հակաբորբոքային և միզամուղ հատկության շնորհիվ խրախուսելի է եգիպտացորենը ներառել երիկամային խնդիրներ ունեցողների սննդակարգում։

Եգիպտացորենը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, որ խիստ անհարժեշտ են մարսողական համակարգի, աղիների առողջության համար։ Նյութափոխանակության կարգավորմանը նպաստում են ամինաթթուները, հագեցած ճարպաթթուները։

Եգիպտացորենը նվազեցնում է լեղու մածուցիկությունը, նվազեցնում է արյան բիլիռուբինի մակարդակը, օժտված է լյարդը վերականգնող հատկությունով։ Հղիության շրջանում եգիպտացորենն օգտակար է մարսողության բարելավման, այտուցվածության դեմ պայքարի համար, դե իսկ ֆոլիկաթթուն օգտակար է պտղի զարգացման համար։

Եգիպտացորենը հարուստ է ճարպաթթուներով, որ օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում եգիպտացորենը նպաստում է մկանների վերականգնմանը։

• Վիտամին K-ի բարձր պարունակության շնորհիվ եգիպտացորենը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի համար
• Վիտամին E-ն նպաստում է մաշկի, մազերի առողջացմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը
• B խմբի վիտամինները նպաստում են քնի կարգավորմանը, դեպրեսիայի հաղթահարմանը, խթանում են նյարդային համակարգի գործունեությունը
• Վիտամին C-ն նպաստում է իմունային համակարգի բարելավմանը:

Եգիպտացորենի՝ շաքարի, օսլայի բարձր պարունակության մասին չի կարելի մոռանալ։ Եգիպտացորեն ցուցված չէ թրոմբոզ, վարիկոզ ունեցողներին, զգուշորեն պետք է օգտագործեն խոցային, ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողները։ Եգիպտացորենի չարաշահումը կարող է հանգեցնել մետեորիզմի։ Բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով շաքարային դիաբետ ունեցողները պետք է սահամանփակեն եգիպտացորենի օգտագործումը։