Տեսեք թե ում է հակացուցված ռեհան օգտագործելը

Ամառ է, ինչն էլ վկայում է, որ շուկաները լի են թարմ մրգերով ու բանջարեղենով, որոնք անչափ օգտակար են մարդկանց համար:

Միշտ արդիական ու խոհանոցում անպակաս է ռեհանը, որն օգտագործում են և թարմ վիճակում և չորացրած: Ռեհանի օգտակար հատկությունները բազմազան են: Այն շատ օգտակար է առողջության համար:

Հետաքրքիր է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս չմոռանալ ռեհանի մասին տարվա ցանկացած եղանակի և օգտագործել գոնե չորացրած վիճակում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք ամրապնդում են մարդու իմունային համակարգը:

Բացի այդ, ռեհանը հարկավոր է ավելացնել ուտեստներին՝ աղիների ու ստամոքսի հիվանդություններից խուսափելու, զարկերակային ճնշումը բարձրացնելու և միզասեռական համակարգի խանգարումներից խուսափելու համար:

սակայն այս բույսը հակացուցված է որոշ խմբի մարդկանց.

– սրտամկանի ինֆարկտով,

– թրոմբոզով, թրոմբոֆլեբիտով (երակային հիվանդություն),

– հղիության և լակտացիայի ժամանակ,

– հակացուցված է հիպերտոնիայի դեպքում,

– խորհուրդ չի տրվում յոթ տարեկանից ցածր երեխաների համար,

– արյան մակարդման խանգարումներով,

– 1 և 2 աստիճան շաքարային դիաբետով հիվանդներ,

– բույսը պարունակում է սնդիկի միացություն, ուստի այն չի կարելի մեծ քանակությամբ ուտել: