Փորձագետը նշել է որ, մահից առաջ ուղեղը կարող է վերարտադրել հիշողությունները

Մարդու ուղեղը կարող է մահից առաջ վերարտադրել կյանքի կարևոր իրադարձությունների մասին հիշողությունները։ Նման եզրահանգման է եկել Լուիսվիլի համալսարանի նյարդավիրաբույժ Աջմալ Զեմարը, հաղորդում է Metro-ն։

Իր անցկացրած հետազոտության ընթացքում նյարդավիրաբույժն ուսումնասիրել է 87-ամյա պացիենտի էլեկտրաուղեղագիրը նրա սրտի կանգից 30 վայրկյան առաջ և հետո, հայտնում է RT-ն։ Պարզվել է, որ ուղեղը կարող է ակտիվություն պահպանել «դեպի մահ անցման» ընթացքում և որոշ ժամանակ մնալ այդ վիճակում։ Բժիշկը նշել է, որ այդ պահին ուղեղը շարունակում է արձագանքել փոփոխություններին։

«Այդ ընթացքում ուղեղը կարող է վերարտադրել կյանքի կարևոր իրադարձությունների մասին վերջին հիշողությունները, որոնք նման են մերձիմահ փորձառությունների ժամանակ նկարագրվողներին», – նշել է բժիշկը։