Լուրջ պատճառներ՝ արևածաղկի սերմերից հրաժարվելու համար

Վնասում են ատամների էմալը

Արևածաղկի սերմեր հաճախ օգտագործելն առաջին հերթին` բացասաբար է ազդում ատամների վրա: Արևածաղկի սերմերն ատամների օգնությամբ կեղևազրկելը հանգեցնում է էմալի միկրովնասվածքների: Դրանց պարբերական օգտագործման արդյունքում կարող է նաև կարիես զարգանալ: Արդյունքում՝ էմալը կորցնում է սպիտակությունը, ծածկվում մուգ հետքերով:

Վնասում է կազմվածքին

Արևածաղկի էներգետիկ արժեքը բավական բարձր է՝ 100 գրամում՝ 570 կիլոկալորիա: Եթե հաշվի առնենք, որ որևէ մեկը 100 գրամով չի սահմանափակվում, ստացվում է, որ ընդամենը արևածաղիկ օգտագործելով՝ մարդը կարող է գերազանցել օրվա ընթացքում թույլատրվող կալորիաների քանակը:

Վնասում է նյութափոխանակությունը

Արևածաղկի սերմերի պարբերական օգտագործումը կարող է նաև այրոցի առաջացման պատճառ դառնալ: Սա գաստրիտի, խոցի, աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների առկայության առաջին նշաններից մեկն է:

Վնաս է ոսկորներին

Արևածաղկի դաշտերը հիմնականում մոտ են գտնվում ավտոճանապարհներին, իսկ այս բույսը սպունգի նման կլանում է դրանց կողմից օդ արտանետվող գազերը, որոնք հայտնվելով օրգանիզմում՝ մի խումբ խնդիրներ են առաջացնում: Կադմիումն առաջինը վնասում է թոքերին, երիկամներին, ապա՝ ոսկորներին: Այս մետաղը խաթարում է կալցիումի յուրացման մեխանիզմը, ինչի հետևանքով ոսկորները թուլանում են: Որքան մեծ է օրգանիզմում կադմիումի քանակը, այնքան մեծ է օստեոպարոզով հիվանդանալու հավանականությունը: