Արսեն Սաֆարյան-«Հայր իմ»․ երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Եվս մեկ գեղեցիկ երգ եւ տեսահոլովակ՝ նվիրված հայրերին։ Այս անգամ ներկայացնում է Արսեն Սաֆարյանը։ Երգիչը թողարկել է «Հայր իմ» երգն ու տեսահոլովակը, որը ջերմ ու զգացմունքային աշխատանք է՝ նվիրված կյանքի ամենակարեւոր մարդկանցից մեկին։

Երաժշտության հեղինակը Արտակ Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է երգչի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։