Ողբերգական դեպք Գյումրիում, կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա մաhացած տղամարդ է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: 

Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են տացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին՝ վագոն տնակի կողային հատվածում՝ երկաթե խողովակից կախված վիճակում: 
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում՝ որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա: 
 
Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում: