Բժիշկները խորհուրդ չեն տալիս շոգ եղանակին սառը ջուր խմել, քանի որ դա կարող է հանգեցնել մկանային կծկումների և մարսողական խնդիրների, այս մասին ասել է բժիշկ Խորխե Անխելը Vanitatis-ին տված հարցազրույցում:
Մասնագետի խոսքով՝ սառը ջուր խմելու հետևանքով ջերմաստիճանի կտրուկ անկումը խաթարում է մկանների գործառույթն ու կարող է ցավոտ կծկումներ առաջացնել:
Բացի այդ, սառը հեղուկը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում ստամոքսի վրա, որն արդեն իսկ աշխատում է ուժեղացված ռեժիմով շոգ եղանակին: Սա կարող է հանգեցնել որովայնի ցավի, փորկապության կամ լուծի:

Բժիշկ Անխելը խորհուրդ է տալիս սառը ջուրը բերանում պահել նախքան այն խմելը, որպեսզի այն մի փոքր տաքանա և «շոկի» չենթարկի մարմինը: