Վերին Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։
«Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,- հայտնում են ՆԳՆ-ից:
Մեր տեղեկություններով՝ միջադեպի մեջ ներքաշված է նաև Արևշատի համայնքապետ Ստեփան Նիկոլյանն իր ընտանիքով: Համայնքապետի որդին այս պահին հիվանդանոցում է՝ կոմայի մեջ: